ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լիդիան Արմենիան զգուշացնում է Հայաստանի կառավարությանը

Լիդիան Արմենիան զգուշացնում է Հայաստանի կառավարությանը
18.02.2019 | 23:08

2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով Լիդիանը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։


Լիդիանը տեղեկացրել է Կառավարությանը, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի, այդ թվում՝ մակերևութային ջրերի որակազրկման համար, որը 2018-ի հունիսից կառավարության ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետևանք է: Լիդիանը բազմիցս դիմել է կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։ Այս ձմեռ Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ։ Ապօրինի շրջափակման պայմաններում հնարավոր չէր իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները, որը պետք է իրականցվեր նախքան ձյան տեղումները: Ընկերության կողմից աշխատանքները վերսկսելու պարագայում ամիսներ կպահանջվեն ջրերի կառավարման համակարգերի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Մինչ այդ, շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը։

Դիտվել է՝ 5570

Մեկնաբանություններ